News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել ջանքեր գործադրել ծնելիության մակարդակի անկման դեմ պայքարում, տեղեկացրել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«Ծնելիության նվազման կանխում եւ երեխաների լավ խնամք. սրանք են մեր տնային պարտավորությունները, որոնք մենք պետք է կատարենք՝ աշխատելով մայրերի հետ»,- նշել է նա։

ՄԱԿ ազգաբնակչության ֆոնդի գնահատականներով՝ 2023թ. դրությամբ ծնելիության մակարդակը կամ Հյուսիսային Կորեայում ծնված երեխաների միջին թվաքանակը կազմել է 1,8՝ վերջին տասնամյակների ընթացքում այդ ցուցանիշի շարունակական անկման ֆոնին։

Հարավային Կորեայում անցած տարի ծնելիության մակարդակն ընկել էր՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի՝ 0,78, իսկ Ճապոնիայում այդ ցուցանիշն իջել էր՝ հասնելով 1,26-ի։

Հյուսիսային Կորեայի առաջնորդը շնորհակալություն է հայտնել մայրերին ազգային հզորության ամրապնդման գործում իրենց ունեցած դերի համար։ «Ես միշտ մտածում եմ մայրերի մասին, երբ ինձ համար դժվար է գործ ունենալ կուսակցության եւ պետության աշխատանքի հետ»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ