News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 23.10-ին, հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 17-ամյա պատանի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 22-ին Արշակունյաց պողոտայի առևտրի կենտրոնի մոտ մի խումբ երիտասարդներ վիճաբանել են, որի ընթացքում էլ հիվանդանոց տեղափոխված և հասակակից մեկ այլ պատանի կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք են ստացել:

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Շենգավիթի և Նոր Նորքի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 1-ին Արշակունյաց պողոտայի առևտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ պատանիներին դանակահարել են նորարեշցի և սարիթաղցի 21-ամյա երկու երիտասարդ:

Բացատրական աշխատանքի արդյունքում սարիթաղցի երիտասարդը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել նաև նորարեշցի երիտասարդը:

Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ