News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Իտալիայում պակիստանցիներ են ձերբակալվել՝ մեղադրվելով համացանցում ահաբեկչական քարոզչություն տարածելու մեջ՝ կապված պաղեստինյան «Իսլամական ջիհադի», «Իսլամական պետության» և «Ալ-Քաիդա» գրոհայինների խմբավորումների հետ, հայտնել է հյուսիսային Բրեշիա քաղաքի ոստիկանությունը:

Կասկածյալները Պակիստանի քաղաքացիներ են և ծագումով պակիստանցի Իտալիայի քաղաքացիներ: Նրանք կալանավորվել են 2022 թվականի հոկտեմբերին սկսված հետաքննությունից հետո, հայտնում է Ansa-ն։

Ավելի վաղ ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոսին հայտարարել էր, որ Իտալիան զգոն է մնում հանգստյան օրերին Փարիզում տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է մեկ գերմանացի զբոսաշրջիկ և վիրավորվել երկուսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ