News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը «վրեժխնդիր» է լինում Երևանցիներից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ծանոթանացա Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի նախագծին։

Այսպիսով 2023 թվականի Երևանի բյուջեի ծախսային հատվածը կազմել է 129 մլրդ դրամ, իսկ 2024 թվականիի բյուջեն կանխատեսվում է 96,9 մլրդ ՀՀ դրամ։

Երևան քաղաքի բյուջեն կրճատվել է շուրջ 33 մլրդ դրամով, այսինք մոտ 25%-ով, այն պարագայում, երբ Երևանն ունի այնպիսի լուրջ խնդիրներ, ինչպիսիք են.

  • Տրանսպորտի խնդիրը
  • Մետրոյի խնդիրը
  • Աղբահանության չլուծվող խնդիրը
  • Մանկապարտեզների խնդիրը
  • Բնակելի ֆոնդի խնդիրը
  • Ավտոկայանատեղիների խնդիրը
  • Երևանի կանաչ տարածքների ոչնչացման խնդիրը

Հիմա ամենահետաքրքիրը.

Նիկոլ Փաշինյանը որոշել է 33 մլրդ դրամը «կոմպենսացնել» երևանցիներից.

Երևան քաղաքի իշխանական կոալիցիան(ՔՊ և Հանրապետություն) կարմիր գծերի գումարը թանկացնում է ավելի քան 13 անգամ, դրանից ակնկալելով.

Երևան քաղաքում գրանցված մոտ 240 000 ավտոմեքենաներից մոտ 100 000  եթե վճարի այդ գումարը , ապա կստացվի 16 մլրդ ՀՀ դրամ, գումարած պոտենցիալ տուգանքները։

Մնացած գումարը պլանավորում են «կորզել» տեղական տուրքերի բարձրացմամբ (հաջորդիվ կներկայացնեմ)

Հ.Գ. Նիկոլը չի ներում Երևանցիներին ՔՊ պարտությունը...»,-գրել է նա։

Տպել
Ամենաշատ