News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը


Ալավերդու համայնքապետարանում այս պահին լարված իրավիճակ է: Բանն այն է, որ ՔՊ խմբակցությունը որոշել է իշխանազավթում իրականացնել եւ ազատվել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանից, որը «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ է: Այսօր նախատեսված է ավագանու նիստը, որի ընթացքում քննարկվելու է Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացը:

Առավոտից համայնքապետարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ են հավաքված, որոնք թույլ չեն տալիս համայնքապետարանի աշխատակիցներին, նաեւ ընդդիմադիր խմբակցությունների անդամներին մուտք գործել շենք: Դրսում հավաքվածները վանկարկում են «Թամազյան, Թամազյան»:

«ՔՊ խմբակցությունը ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, մի քանի մարդկանց եւ ոստիկանության ուղեկցությամբ  ներս է մտել, եւ այս պահին թույլ չեն տալիս համայնքի աշխատակիցներին եւ ավագանու անդամներին ներս մտնել: Հակաօրինական գործընթաց է սկսվել ոստիկանության աջակցությամբ: Սա ես համարում եմ ժողովրդավարության տապալում»,- ասաց Արկադի Թամազյանը:

Հիշեցնենք, որ այսօր  ժամը 10-ին Ալավերդիում նախատեսված է ավագանու նիստ։ Անցած շաբաթ օրը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու Մեսրոպ Առաքելյանը համատեղ ասուլիսում բարձրաձայնեցին, որ ՔՊ-ականները ցանկանում են անվստահություն հայտնել Ալավերդիի համայնքապետ Արկադի Թամազյանին։
Կոալիցիոն հուշագրով քաղաքի ղեկավարումն իրականացնում են ՀԱԿ-ն ու «Ապրելու երկիր» կուսակցությունները։

ՔՊ-ն ցանկանում է համայնքի ղեկավար ընտրել Դավիթ Ղումաշյանին, որը պարբերաբար հայտնվում է սկանդալների կիզակետում: Նա նախկին ՀՀԿ-ական է, եւ ըստ մամուլի տեղեկությունների՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հովանավորյալն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորն ազգուտակին Ալավերդիում պաշտոններ է շնորհում
Դեռ ամռանը, երբ «Ապրելու երկրի» անդամ Սիմոն Զախարովը լքել էր խմբակցությունը, միացել «Քաղաքացիական...
«Հրապարակ». Կրքերը թեժանում են, Մհեր Գրիգորյանին փոխարինող են փնտրում
Հայտնի է, որ իշխանության սորոսական թեւը պարբերաբար Փաշինյանի մոտ դժգոհել է Մհեր Գրիգորյանից, քանի որ...
«Հրապարակ». Ադրբեջանը դեմ է նաեւ համազգեստի՞ն
Չնայած ՊՆ-ն դա ներկայացնում է բանակում իրականացվող իբր բարեփոխում, սակայն ՊՆ մեր աղբյուրների...
«Ժողովուրդ». Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան
Դատավորի դժգոհությանը միացել էին նաեւ գործով մասնակցող փաստաբաններն ու դատախազը՝ ասելով, որ...
«Հրապարակ». Ստուգումներ են իրականացվել «Տաշիր պիցցա»-ում
Ի պատասխան մեր հարցին` արդյո՞ք ստուգումներ են կատարվել «Տաշիր պիցցա» ցանցում, ի՞նչ ենթադրյալ...
«Փաստ». Փորձում է սեփական, գրպանային «երրորդ ուժ» ձևավորել
Սրան գումարած՝ Փաշինյանի համար ակնհայտ է, որ համախմբված, ազդեցիկ այլընտրանքային բևեռի կամ, ինչպես...
Ամենաշատ