News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ղրղըզստանը եւ Տաջիկստանը համաձայնեցրել են ընդհանուր սահմանի եւս 24 կիլոմետր։ Այս մասին տեղեկացրել է «Sputnik Кыргызстан»-ը՝ հղում կատարելով երկրի կառավարության մամուլի ծառայությանը։

Նշվել է, որ տեղագրական եւ աշխատանքային խմբերի հերթական երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել Սողդիի շրջանի Բուստոն քաղաքում։

«Կողմերը աշխատանքը կշարունակեն հաջորդ հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա Ղրղըզստանում։ Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համապատասխան արձանագրություն»,- տեղեկացրել են կառավարությունում։

Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանը պարբերաբար դառնում է լուրջ վեճերի գոտի տեղի բնակիչների եւ երկու երկրների սահմանապահների միջեւ։ Պատճառը չսահմանազատված տեղամասերն են, որտեղ անհնար է որոշել, թե ինչպես պետք է անցնի սահմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ