News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայում տեղի է ունենում մերձկասպյան պետությունների արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումը։ Սկզբում նախարարները ունեցել են նեղ կազմով հանդիպում։ Այնուհետեւ տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Նշենք, որ մերձկասպյան պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ, մասնակցում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր-Աբդոլահիանը, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն եւ Թուրքմենստանի ԱԳ ղեկավար Ռաշիդ Մերեդովը։

Կողմերը քննարկելու են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ ուղղված մերձկասպյան համագործակցության զարգացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ