News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Սննդամթերքը մի փոքր թանկացավ հոկտեմբերը սեպտեմբերի նկատմամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշը այս մեկ ամսում նվազեց, բողոքներ ունեցանք տարբեր տնտեսվարողներից՝ ձկնարտադրողներ, մեքենա ներմուծողներ, արտահանողներ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Սա ցույց է տալիս, որ ինչքան էլ կառավարությունը խոսի, որ ամեն ինչ լավ է, ունենք բավականաչափ խնդիրներ: Պարտքը աճեց»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը: 

«Իհարկե, կարելի է գումարը տալ պատկերասրահ հաճախելիությունը մեծացնելու համար, իսկ կարելի է  գումարը տալ Սնուփ Դոգին, արժեքների հարց է: Սնուփ Դոգին տրված փողը մշակութային բյուջեի մեջ է: Այսինքն ի՞նչ է տեղի ունեցել. այն բանվորը, որ ամառվա շոգին ասֆալտ է թափում փողոցում, էդ մարդուց եկամտհարկ ենք գանձում, որ տանք Սնուփ Դոգին: Սնուփ Դոգն էլ նամարդություն չարեց, չեկավ:

Իսկ ի՞նչ ենք անում, որ երեխաները գան եւ մշակութային արժեքներին ծանոթանան, շատ քիչ բան ենք անում, բայց Սնուփ Դոգին միլիարդներ ենք տալիս»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ