News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Թուրքիան դեմ է Գազայում հետպատերազմյան բուֆերային գոտի ստեղծելու ծրագրերին, քանի որ դա անհարգալից վերաբերմունք կլիներ պաղեստինցիների նկատմամբ, հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Իսրայելը բուֆերային գոտի ստեղծելու ծրագրերը փոխանցել է մի քանի արաբական պետությունների և Թուրքիային:

Էրդողանը հայտարարել է, որ Գազայի կառավարումն ու պատերազմից հետո նրա ապագան որոշելու են միայն պաղեստինցիները:  «Ես նույնիսկ այդ  բուֆերային գոտու ծրագրի քննարկումը համարում եմ անհարգալից վերաբերմունք իմ պաղեստինցի եղբայրների ու քույրերի նկատմամբ։ Մեզ համար սա այն ծրագիրը չէ, որը կարելի է քննարկել կամ դիտարկել»,- նշել է Էրդողանը։

Իսրայելին կոչ անելով վերադարձնել օկուպացված տարածքները՝ նա ասել է. «Իսրայելը պետք է հեռացնի ահաբեկիչներին, որոնց նա աշխարհին ներկայացնում է որպես վերաբնակներ և մտածի, թե ինչպես կարող է խաղաղ ապագա կառուցել պաղեստինցիների հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի զինյալի է սպանել
Զինյալի ինքնությունը պարզել են 869-րդ մարտական ​​հետախուզական ստորաբաժանման զինվորները...
Իսրայելը պետք է հնարավորինս շուտ ավարտի պատերազմը. Իսրայելն այնքան էլ լավ չի տիրապետում հանրային կապերին. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահը Fox News-ին տված հարցազրույցում քննադատել է նաև նրանց...
Նեթանյահուն Վաշինգտոնում կհանդիպի Ջո Բայդենի և Քամալա Հարիսի հետ. Սպիտակ տուն
Իսրայելի առաջնորդը չորեքշաբթի օրը ավելի ուշ ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում՝ Գազայի հատվածում պատերազմի հետ կապված որոշ ամերիկացի օրենսդիրների բողոքի և դժգոհության ֆոնին...
Կոնգրեսականներից ոմանք հրաժարվել են ներկա լինել Նեթանյահուի ելույթին. CNN
Կոնգրեսի որոշ անդամներ հայտարարել են, որ չեն մասնակցի Նեթանյահուի ելույթին` ի նշան բողոքի պատերազմի կամ նախապես ծրագրված միջոցառումների պատճառով...
 Ջաբալիային իսրայելական հարվածի հետևանքով հինգ պաղեստինցի է զոհվել. Al Jazeera
Ըստ աղբյուրի՝ զինվորականները ռմբակոծել են Ջաբալիայի Ալ-Ջուրն շրջանի բնակելի շենքը...
Պաղեստինյան խմբակցությունները Պեկինում ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին հռչակագիր են ստորագրել
Հռչակագրում բարձր է գնահատվում ՝ պաղեստինցիների իրավունքներին, վերջ դնելու պառակտումներին և պաղեստինյան խմբավորումների միջև միասնական դիրքորոշման ձևավորմանը զորակցելու Չինաստանի անկեղծ ջանքերը...
Ամենաշատ