News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Իշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է՝ մեկ զանգի տեսքով. կոնկրետ կայացվող որոշման շրջանակում «համագործակցության» վերաբերյալ առաջարկ էր, որը մերժվել է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին,  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Թե ում կողմից է եղել զանգը, նա չհայտնեց։

«Սովետական միության տարածված այդ զանգի ձևով էր ճնշումը։ Գործադիր մարմնին տեղեկացնելուց հետո դա բացարձակապես կրկնություն չի ունեցել»,- ասաց նա։

Նշենք, որ Հ. Հարությունյանը  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի թեկնածու է։ Այսօր ԱԺ-ում քննարկվում է նախագահի ընտրության հարցը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ