News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Ես առաջարկել էի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ապահովել բնակարանի հարցը և ֆունդամենտալ լուծել։ Առաջարկը մերժվել է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին,  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա նշեց, որ  2020-ի պատերազմից հետո 20 հազար արցախահայեր, որոնք եկել են Հայաստան, մեծ մասը մինչ օրս չունի բնակարան, և այդ օրինակն ունենալով՝ առաջարկել է. «Եթե Հայաստանն ամեն տարի ուղարկել է Արցախին կոնկրետ դրամական միջոցներ, պիտի համարենք, որ մենք շարունակում ենք արցախահայերին օգնել այդ միջոցներով: Բայց, քանի որ, ցավոք, Արցախի Հանրապետությունը հանձնված է, այդ միջոցները տրամադրվեն արցախահայերի բնակարանային հարցերը լուծելու համար: Օրինակ, 2022-ին 144 միլիարդ դրամ է հատկացվել, 2023-ին՝ 136 միլիարդ դրամ: Բնակարան ձեռք բերելու համար ես առաջարկում էի յուրաքանչյուր ընտանիքի տալ 20 միլիոն դրամ, այսինքն՝ մոտ 50 հազար դոլար, բայց պայմանով, որ դրանք պիտի գնվեն կամ կառուցվեն մարզերում՝ Երևանից դուրս»։

Թագուհի Թովմասյանն ասաց, որ 2020-ի պատերազմից հետո հավաստագիր է ստացել 3763 արցախցի, բայց բնակարան է ձեռք բերել 1735-ը, այսինքն այս տարբերակն արդյունավետ լուծում չէ։

«Սա ողբերգական թիվ է: Եթե արտագաղթել են, սա ողբերգություն է, այսինքն, Հայաստանը չի կարողանում ապահովել, որ մեր քույրերն ու եղբայրները մնան, իսկ միայն այս տարվա սեպտեմբերի 19-ից հետո մոտ 3000 հոգի արդեն արտագաղթել են, դա պաշտոնական թիվն է: Վստահաբար, այդ թիվն ավելի է մեծացել։

Ես տեսնում եմ, որ պետական հստակ քաղաքականություն կա, որ արցախցիները չմնան Հայաստանում, որովհետև եթե դու ուզում ես արցախցին ապրի Հայաստանում, երկու հարց պետք է լուծես՝ բնակարան և աշխատանք, ուրիշ բան պետք չէ: Բայց այս երկու հարցերում էլ ունենք լրջագույն խնդիրներ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Թովմասյանը նշեց, որ գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպում է արցախցիների հետ, որոնք ահազանգում են.  «Եթե ուզում ենք որևէ աշխատանք ունենալ, մեզ պարտադրում են՝ Հայաստանի քաղաքացի դարձեք, որ կարողանանք ձեզ աշխատանք տանք: Այն փոքրիկ հիշողությունը, արժեքը, որ մնացել է արցախցիների մոտ, Արցախի անձնագիրն է, այդ անձնագրերից փափուկ ուժի կիրառմամբ իշխանությունները ստիպում են, որ արցախցիները հրաժարվեն, որպեսզի ունենան աշխատանք: Սա նշանակում է, որ այն բոլոր լոզունգները, խոսույթները, որ տարածվում են, թե ամեն ինչ անում են արցախահայերի համար, չկա այդպիսի բան:

Կոնկրետ իմ առաջարկի մերժումը նշանակում է, որ մենք չենք լուծելու այդ հարցը»:

Պատգամավորի առաջարկի մերժման մեջ, նրա ներկայացված, գրված է եղել՝ «ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետական աջակցության մի շարք ծրագրեր քննարկում են կառավարությունում: Դրանք առավել արդյունավետ և նպատակային կիրառելու համար, կարծում ենք, նախևառաջ անհրաժեշտ է կատարել կարիքների գնահատում: Այսինքն, մինչև հիմա դեռ կարիքների գնահատում տեղի չի ունեցել»:

«Այս մերժումը ես գնահատում եմ հստակ քաղաքական վերաբերմունք, այն է՝ արցախահայերին չեն ուզում ապահովել բնակարաններով, որպեսզի արցախահայերը հիմնական բնակություն չհաստատեն Հայաստանում։ Քաղաքացի դառնալը  ուրիշ բան է. ասում են՝ պետք է դառնաս քաղաքացի, որպեսզի աշխատես»,- ասաց Թ.Թովմասյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկյան Newsweek ամսագիր. Մտորումներ Լեռնային Ղարաբաղի մոռացված էթնիկական զտումների մասին
Երբեք չէի պատկերացնի․․․
Չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվում հայ գերիների առկայության պայմաններում. Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հայերին կոչ է...
Ալիևն այցելել է սեփական ագրեսիայի կառուցվող հուշահամալիր
PMD Projects-ի տնօրեն Նարիման Թոփչուբաշևն ասել է, որ այգին ավելի քան ինը հեկտար տարածք է զբաղեցնում...
Մասնագիտական ուսուցում և աշխատանք՝ արցախցիների համար․ ծրագրի վերաբերյալ առավել հաճախ հնչող հինգ հարցերի պատասխանները
Եթե ԼՂ-ից բռնի տեղահանվել եք 2023 թվականին և փնտրում եք աշխատանք, ապա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության…
Հայեր, առաջնորդե՛ք աշխարհը դեպի իրապես խաղաղ COP 29-ը. Լուիս Մորենո Օկամպո
Դուք կարող եք ի ցույց դնել նախագահ Իլհամ Ալիևի հանցանքները, ով շարունակում է թիրախավորել իր քաղաքացիներին Ադրբեջանում...
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ նախկին ղեկավարներին
Այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ