News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում կազմակերպվող ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման վերաբերյալ աշխատաժողովին, որտեղ բարձր է գնահատել ԵԽ-ի հետ արդյունավետ համագործակցությունը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել և քննարկվել են ծրագրի շրջանակում մշակված «Ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման ոլորտի կարիքները և վերասոցիալականացման պիլոտային ծրագրի ներդրման վերաբերյալ զեկույցը»։ Հանդիպման ընթացքում Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Մարտինա Բարիչը ներկայացրել է ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման ոլորտի միջազգային չափանիշները: Անդրադարձ է կատարվել վերասոցիալականացման միջոցների զարգացմանն ու կարիքների իրականացմանը վերաբերող հարցերին: Մասնակիցները ներկայացրել են առաջարկություններ պիլոտային ծրագրի ներդրման վերաբերյալ:

Տպել
Ամենաշատ