News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

«Վեոլիա ջուր» ընկերությունը հաճախ իր անմիջական պարտականությունները կատարելիս խափանում է այն ճանապարհները, որոնք միայն վերջերս են ասֆալտապատվել։ Այս մասին դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ դիմելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։

Նախարարն ընդունել է այս խնդրի առկայությունը։

«Սրա պատճառները տարբեր են։ Դա և՛ մարդկային գործոնն է, և՛ որոշակի սուբյեկտիվ հանգամանքները։ Օրինակ՝ անփութությունը»,- ասել է Սանոսյանը։

Պատճառը, ըստ նրա, նաև առանձին կառույցների գործունեության տարբեր սկզբունքներն ու մեթոդներն են։

«Պատահում է, որ տարբեր կառույցներ, տարբեր կերպով պլանավորելով իրենց աշխատանքը,   ստիպված հատվում են։ Սրա արդյունքը դառնում է այն, ինչի մասին դուք ավելի վաղ խոսեցիք: Բայց սա, իհարկե, արդարացում չէ»,- պարզաբանել է կառավարության ներկայացուցիչը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ