News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ստամբուլում առաքիչը մահացել է ավտովթարի հետեւանքով. նրան հարվածել է Սոմալիի նախագահի որդու մեքենան։ Այս մասին տեղեկացրել է DHA գործակալությունը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին Քենեդիի խճուղում (Ստամբուլի կենտրոն). 38-ամյա առաքիչ Յունուս Գեչերը իջեցրել է մոտոցիկլի արագությունը թունելից դուրս գալիս, որպեսզի կանգառ կատարի մայթեզրին։ Նույն ուղղությամբ սլացող մեքենան, որի ղեկին Մոհամեդ Հասան Մահմուդն էր, հարվածել է մոտոցիկլին, Գեչերը հարվածից հետո հայտնվել է փողոցում։

Նա մահացել է  հիվանդանոցում՝ չնայած բժիշկների ջանքերին։ Առաքչի (որը երկու երեխա ունի, մեկը՝ հաշմանդամ) ընկերները գործակալությանն ասել են, որ տեսահսկման խցիկների տեսագրություններից երեւում է, որ Մահմուդի մեքենան վթարի ժամանակ արգելակման փորձ չի արել։ Նրանք պահանջում են ձերբակալել Մահմուդին՝ որպես Գեչերի մահվան մեղավորի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ