News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Միլանի բանկերից մեկը ստորգետնյա անցքով թափանցած կողոպտիչները գողացել են 160 հազար եվրո, տեղեկացրել է Corriere della Sera թերթը։

Չորս մարդուց բաղկացած ավազակախումբը բանկ է մտել չորեքշաբթի առավոտյան, երբ այնտեղ հաճախորդներին ընդունելու աշխատանքն սկսվել էր։ Չարագործները կարճ ժամանակով պատանդ են վերցրել յոթ մարդու՝ կապելով նրանց ձեռքերն ու ոտքերը։

Բանկի երկու աշխատակիցներ ստիպված են եղել ավազակներին տանել չհրկիզվող պահարանների մոտ, ինչից հետո նրանք ավարով հանդերձ փախուստի են դիմել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը հայտնաբերել է միայն ստորգետնյա անցքը, որը տանում էր դեպի հարեւան պիցերիա։ Տուժածները տեղեկացրել են միայն, որ կողոպտիչները հարավի բարբառով էին խոսում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ