News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Այս մարդու բոլոր քայլերի պատճառը, հիմքը վախն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին:

«Երկու վախ է, մեկը վախկոտ մարդու սովորական վախներն են, երկրորդը, իշխանությունը հանկարծ կորցնելու վախը: 

«Այս մարդը երեկ հայտարարեց՝ նրանք, ովքեր ինձ մեղադրում են Արցախի հարցի հանդեպ անտարբերության մեջ, Արցախին մենակ թողնելու մեջ, մեկ բառ կարող եմ ասել՝ երախտամոռություն: Սա եւս ուղղակի այս մարդու տեսակի բնույթին ճշգրիտ բնորոշող բառ է: Երախտամոռությունը այս մարդու ամենահիմնական հատկանիշներից մեկն է: Արցախին մենակ է թողել, Արցախի հարցի վիճակը այսօր բոլորդ գիտեք»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ