News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Արևելյան նահանգում՝ Դահրանում ուսումնական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի F-15SA կործանիչը, ինչի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամները:

Ըստ Saudi Gazette-ի՝ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ուսումնական առաքելության ժամանակ:

Քննչական հանձնաժողովը դեպքի պատճառների վերաբերյալ հետաքննություն է սկսել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ