News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջյու Քեչելին ասել է, որ արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ այցի շրջանակում, ամերիկյան կողմի խնդրանքով, կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ Ֆիդանը գտնվում է ԱՄՆ-ում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) կոնտակտային խմբի կազմում։

Մամուլի խոսնակը նշել է, որ կոնտակտային խումբը կհանդիպի Բլինքենի հետ։

Նշելով, որ նախարարը, ամերիկյան կողմի խնդրանքով, երկկողմ հանդիպում կանցկացնի Բլինքենի հետ, ԱԳՆ խոսնակը հավելել է, որ նախատեսվում է Ֆիդանի հանդիպումը նաև վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։

Քեչելին նշել է, որ շաբաթ օրը կոնտակտային խումբը հանդիպումներ կունենա Կանադայում։ Նրա խոսքով, նախատեսվում է երկու առանձին հանդիպում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ արտգործնախարար Մելանի Ջոլիի հետ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ