News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Սուդանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան 15 աշխատակիցների՝ հրամայելով նրանց լքել երկիրը 48 ժամվա ընթացքում, հայտնում է Սուդանի պետական ​​լրատվական գործակալությունը:

Լրատվամիջոցը նշել է, որ Սուդանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է ԱՄԷ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարին և տեղեկացրել  նրան ընդունված որոշման մասին։

Անցյալ ամսվա վերջին սուդանցի բարձրաստիճան գեներալն ասել էր, որ ԱՄԷ-ն զինամթերք է ուղարկում Արագ արձագանքման ուժերին (RRF), որը հզոր  ռազմականացված ուժ է, որը կռվում է բանակի դեմ:

Ի պատասխան  ԱՄԷ պաշտոնյան ասել է, որ պատերազմի սկզբից ի վեր ԱՄԷ-ն «հետևողականորեն կոչ է արել Սուդանում դեէսկալացիայի, հրադադարի և դիվանագիտական ​​երկխոսության մեկնարկի»։

Պատերազմը սկսվել է ապրիլի կեսերին։ Այն հանգեցրել է ավելի քան 6,5 միլիոն մարդու տեղահանման և Դարֆուրում էթնիկական դրդապատճառներով սպանությունների ալիք  առաջացրել, որոնց համար մեղադրվել են RRF-ը և արաբական աշխարհազորայինները:

RRF-ը հերքում է Դարֆուրում էթնիկ զտումներ իրականացնելը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ