News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը


Ձկնաբույծներն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, վաղ առավոտից հավաքվել են կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց եւ բողոքի ակցիա են անում կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Ըստ նրանց՝ պատճառը 2-3 շաբաթ առաջ ԱԺ-ում ընդունված օրենքներից մեկն է ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել է, որ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:

Ձկնաբույծները պնդում են, որ սա խնդիրներ է առաջացնելու իրենց համար, որ սրան հետևելու է տնտեսություններում առկա ջրերի 40 տոկոս կրճատում:

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մոտ 15 օր առաջ մեզ խոսք տվեցին, որ պետք է մեկ շաբաթում կարգը որոշելու հետ կապված մեզ հետ քննարկում անցկացնեն, մոնիտորինգ կանեն ապօրինի հորերը, թիվը կճշտեն, կասեն: 15 օր անցել է, մեզ ոչ մեկը չի զանգել: Եկել ենք, որ մեզ պատասխան տան՝ ինչու չեն փակվում 700 ապօրինի հորերը, որ հոսում է գետերը:

Փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի խոսքով, 700 ապօրինի հոր կա: Հնարավոր է՝ մի մասը ոռոգման հետ կապված է, բայց փետրվարին իմաստ չունի ոչ ոռոգելու, ոչ այդ ջրերը բաց պահելու: Կարող են փականել մինչեւ գարնան սեզոնը գա:

Մեր փորձից ելնելով, մարդիկ կան, որ ինքնահոս չի գալիս ջուրը, պոմպերից են օգտվում, թող փակեն եւ այդ մարդիկ իզուր հոսանք չեն ծախսի»: Նա ընդգծեց, որ շրջակա միջավայրի նախարար Սիմիդյանը իրենց խաբել է, խոստացել է հանդիպում, բայց չահնդիպում չկա մինչեւ հիմա:

Մեկ այլ ձկնաբույծ էլ նշեց. «Վարկերի տակ ենք, չենք կարողանում, գնալով հետ ենք գնում, խեղդված վիճակում ենք: Ջերմացներ ունենք, էդ փողերն էլ բերում, դնում ենք այդտեղ, չենք կարողանում կերակրեն ձուկը: Հիմա մենք հոժարակամ ասում ենք՝ եկեք մեր ձկնաբուծարանը վերցրեք, արեք ձեր առաջարկածը, բայց իրենք անհնարին բան են առաջարկում: Դա չլինող բան է: Էդ նասոսները չինական են, կարճ ժամանակ հետո խափանվում են, դա 1-2 ժամում սարքելու գործ չի, իսկ եթե չսարքեցինք, ձուկը 2-3 ժամ հետո լրիվ կսատկի: Դա չլինող բան է, դրա համար մեծ գումարներ են պետք, իսկ մենք դեռ մեր վարկերը չենք վերջացրել:

Հիմա բոլոր ձկնաբույծները վարկերի տակ են, թող գան փաստաթղթերով նայեն: 700 աղբյուրներ կան, թող դրանք բերեն փականային համակարգի, կարգավորեն, տեսնեն՝ որեւէ փոփոխություն լինում է, նոր գան մեզ մոտ: Մենք հոժարակամ կդնենք, կփակենք: Մեկ է՝ օգուտ չկա, վնաս ենք կրում, ավելի լավ է գան շուտ մեզնից գնեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարկատուները կվճարեն ծառայողական մեքենաների՝ «կարմիր գծերի» կայանման տարեկան՝ 160.000 դրամները
«Ա» և «Բ» գոտիներում կայանման համար վճարվել է ընդհանուր 677,6 մլն դրամ գումար…
Լիթիումի արտադրությունը 2010-ից քառապատկվել է, իսկ ՀՀ հանքային ջրերում լիթիումի որոշակի պաշարներ կան. Հովհաննիսյան
2050 թվականին լիթիումի ամբողջական պահանջը կհասնի մինչեւ 5 մլն տոննայի...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 29-ին, կազմել է...
ՀԾԿՀ նախագահի պաշտոնում վերընտրվեց Գարեգին Բաղրամյանը, ՄՊՀ նախագահի պաշտոնում՝ Գեղամ Գևորգյանը
Հիշեցնենք, որ 2016-2018 թթ. Գեղամ Գևորգյանը ղեկավարել է Գյուղատնտեսության...
2025-ից առաջանալու է բաց լիթիումի առաջարկի եւ պահանջարկի միջեւ. Հայաստանը պետք է իր տեղը գրավել այդ բացի մեջ. Ջհանյան
Այսօրվա աշխատաժողովի գլխավոր թեման ոչ միայն լիթիումն է, այլեւ ընդհանրապես...
Ակտիվացել է կրիտիկական մետաղների կորզման հարցերի քննարկումը. Այս ոլորտում ՀՀ-ն կունենա իր տեղն աշխարհում. փոխնախարար
Նման աշխատաժողովների կազմակերպումը, դրանց աջակցելը շատ կարեւոր գործ է...
Ամենաշատ