News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ինձ թվում է՝ քաղաքացին ոչ միայն տուգանքի, այլ նաև տուրքի մատերիալի է վերածվել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԱԺ-ում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, որով նախատեսվում է Գյումրիի մաքսատանը մեքենաների կայանման վճարը օրական 1600 դրամից դարձնել 5000 դրամ:

«Եթե նայենք պետական եկամուտների աճը, ամենա աճը, եթե չեմ սխալվում տուրքերի աճն է: Եթե 50% ով է ծանրաբեռնված, էդ դեպքում ինչի ենք ուզում 1,600-ը սարքենք 5 հազարի, եթե սրա նպատակը զուտ ֆիսկալ չի: Երկնքից ընկած փող է, մեքենան էնտեղ կանգնած է: 3,400 դրամով ավելացնել ուղղակի փող է պետական նպատակների համար, բացառապես ֆիսկալ նպատակների համար գանձում ենք:

Եթե ուզում ենք գանձենք, միջին վիճակագրական մեքենան էդ ստայանկայում քանի՞ օր է մնում: Եթե միջին վիճակագրականը դիցուկ 17 օր է, էդ դեպքում էս սանկցիան կիրառեք 18 օրվանից սկսած, ինչի եք հաջորդ օրվանից անում:

Եթե մարդը դիտմամբ ասում է ստեղ ստայանկեն պետական ավելի էժան է, քան թե դրսի ստայանկան, էդ դեպքում 18-րդ օրվանից արեք, եթե 17 օրը միջինն է:

Եթե չենք ուզում դա լինի, եթե ասում եք մեքենաները բերում են, չեն կարողանում վաճառել, էս ֆենոմենն էլ առաջացավ, որովհետև հարկային կարգավորումներով իրավաբանական անձինք ստացան առավելություն ֆիզիկական անձանց նկատմամբ: Եվ դրա համար, ինչպես մամուլում կարդացել եմ, և նաև քննարկումների ժամանակ, շատերը գնում են կոնկրետ մեքենա ներկրողին ասում են՝ այ էն մեքենան իմ համար բեր, որովհետև փոխվել են իրավական կարգավորումները: Եթե չեք ուզում դա լինի, հավասարություն դրեք ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև»,-ասաց ընդդիմադիր պատգմավորը:

Մյուսը, ըստ նրա, այն է, որ ասում են՝ մարդն ուզում է մաքսազերծել, բայց փող չունի. «Եթե փող չունի մի բան էլ ավել փող ենք դնում, վերջիվերջո ինչի՞ եք դրդում այս մարդուն»,- ասեց Խաչատրյանը: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սոխը ի՞նչ արժի օրինակ, իսկ սխտորը տեղակա՞ն է. Փաշինյանը գյուղմթերքի վաճառողների հետ է զրուցել
Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 784 մլն դրամ...
Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է մանկապարտեզը.Փաշինյանը Այգեշատում է
Աշխատանքների ընդհանուր արժեքը 51 մլն դրամ է, որից 35 մլն դրամը հատկացվել է…
Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադեւոս Ավետիսյան
Հարկահավաքման ցածր կատարողականի հետևանքով արձանագրվում են պետական բյուջեի ծախսերի էական թերակատարումներ…
«1000 հեկտար վարելահողից 600-ը պարա՞պ է. Այսպիսի բան չպետք է լինի». Փաշինյան (վիդեո)
Հիմա էս գազամուղը ձեզ համա՞ր են կառուցում…
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 26-ին, կազմել է...
Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն. ԱՍՀՆ
Ծրագրի շրջանակում գործընկեր բանկերում ընդունվել և ուսումնասիրման փուլում են ևս շուրջ 255 հայտեր...
Ամենաշատ