News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Կորցրե՞լ եք շատ թանկարժեք ադամանդե մատանին։ Փորձեք ստուգել ձեր փոշեկուլը: Փարիզի շքեղ Ritz հյուրանոցի աշխատակիցները հենց այդպես են վարվել, և նրանց բախտը բերել է:

Le Parisien թերթը գրում է, որ հյուրանոցի մալազիացի հյուրը ոստիկանություն է ներկայացրել հաղորդում, որում ասվում է, որ իր ադամանդե մատանին իր սենյակից անհետացել է: Պարբերականը հայտնել է, որ մատանու արժեքը մոտավորապես 750.000 եվրո է։

Ritz Paris-ը չի հրապարակել մատանու կամ հաճախորդի մասին մանրամասներ, սակայն նշել է, որ մատանին հայտնաբերվել է կիրակի օրը: «Ritz Paris անվտանգության գործակալների մանրակրկիտ որոնումների շնորհիվ մատանին այսօր առավոտյան հայտնաբերվել է փոշեկուլի տոպրակի մեջ», - ասվում է հյուրանոցի հաղորդագրության մեջ: «Մեր հյուրը գոհ է այս լուրից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ