News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով ժամանել է ԱՄՆ։ Այս մասին նա գրել է Telegram-ում

Զելենսկին իր այցը սկսել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի և շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունի հետ հանդիպումով։

Զելենսկիի այցը կտևի երկու օր։ Դեկտեմբերի 12-ին նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, ինչպես նաև ելույթ կունենա Սենատի նիստում։

Զելենսկիի այցը տեղի է ունենում ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինային հետագա ֆինանսական օգնության շուրջ տարաձայնությունների ֆոնին։ Բայդենի վարչակազմը հորդորում է, որպեսզի միջոցները հնարավորինս արագ տրամադրվեն՝ ընդգծելով, որ նախկինում փոխանցված գումարները գրեթե վերջացել են: Կոնգրեսի հանրապետականները հրաժարվում են դա անել՝ Սպիտակ տնից այլ հարցերում զիջումներ պահանջելով։

Սա լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո Զելենսկիի երրորդ այցն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ