News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Տաջիկստանն ու Ղրղզստանը հաջորդ տարի կարող են սահմանային համաձայնագիր ստորագրել։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 19-րդ հանդիպման մասնակիցների հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես մշտապես գովում եմ (Տաջիկստանի և Ղրղզստանի) առաջնորդներին։ Լավ արեցիք, բրավո, սահմանների 90 տոկոսից ավելին արդեն համաձայնեցված է։ Եվ ես վստահ եմ, որ հաջորդ տարի նրանք կստորագրեն սահմանային պայմանագիր»,- նշել է Բելառուսի նախագահը։

Նա անդրադարձել է նաև Ղարաբաղի թեմային՝ ասելով, որ վերջերս այն քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Նրա հետ Դուբայում խոսել ենք նաև Ղարաբաղում գտնվող մարդկանց մասին։ Ալիևն ասում է). «Մենք ոչ մեկին ձեռք չենք տա: Ընդհակառակը, մենք այնպես կանենք, որ բոլորը հասկանան, որ մենք քաղաքակիրթ երկիր ենք»,- Ադրբեջանի ղեկավարի խոսքերն է մեջբերում Լուկաշենկոն։

«Ես գիտեմ Ադրբեջանում տիրող իրավիճակը, այնտեղի իշխանությունները ուժեղ են, նրանք ունակ են դա անել՝ աջակցել և օգնել [ժողովրդին]»,- ասել է Բելառուսի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ