News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Վերջին տարիներին մեր ունեցած բոլոր կանխատեսումները, որոնց մասին մենք բարձրաձայնել ենք, մեծ մասն իրականություն է դարձել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Վարդենիս համայնքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ակնհայտ էր, որ պատերազմից հետո երկրին ու ժողովրդին պարտության բերած ուժը պետք է հեռանա, որպեսզի կարողանանք մեր մեջքը շտկել, փոխենք երկրի քաղաքական ուղեգիծը, եւ գա մի իշխանությունը, որը պատրաստ է իր երկրի տարածքային ամբողջականությունը, Արցախն ու իր ժողովրդին պաշտպանել։ Այս քաղաքական ուժը, որը շարունակում է վերջին տարիներին գոյություն ունենալ, մեր վերջին տարիների բոլոր դժբախտությունն այդ քաղաքական ուժն է՝ իր տեսակով, գաղափարախոսությամբ, ամենօրյա գործունեությամբ։ Սրանք 3 տարի խոսում են խաղաղությունից, հիմա էլ սկսել են խոսել «Խաղաղության խաչմերուկից», բայց դրա արդյունքում այսօր թշնամին եկել ու հասել է շատ քիչ հեռավորության վրա, դրա համար Սոթքը անցած տարի ռմբակոծվեց։ Մենք որ ասում էինք՝ Արցախը Հայաստանի դարպասն է, շատերը չէին հասկանում, ասում էին՝ Արցախը տանք, որ խաղաղ ապրենք, պարզվեց, որ Արցախը կորցնելուց հետո ոչ միայն խաղաղ չենք ապրելու, այլ նաեւ մեր պետության գոյությունն է հարցականի տակ»,- նշեց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ միայն խորհրդարանական գործունեությամբ ընդդիմությունը չի կարող ազատվել իշխանություններից․ «Նախաձեռնել ենք «Դիմադրություն» շարժումը, կռիվ ենք տվել, պայքարել ենք, եւ մի պահ բավական մոտ ենք եղել հաջողության, սակայն եկել է մի պահ, որ մեր ուժերը չի հերիքել, որովհետեւ պետությունը իր լծակներով կարողացավ էլ ավելի ուժեղ գտնվել։ Հիմնական թեզն այն է, որով ժողովրդին շարունակում են խափել ու մնալ իշխանության այն է, որ ճար չկա, հնարավորություն չկա, սա նախկիններն են արել, բերել ու գցել են մեր գրպանը։ Եթե երկրում տեղի ունենա իշխանափոխություն, ու բոլոր նրանք, ովքեր խոսում են հայրենիքի սահմանները պաշտպանելուց, նրանք պատերազմ են բերելու ձեզ, սրանք՝ խաղաղություն, բայց մեր 30 տարվա պատմության մեջ խաղաղություն է եղել այն ժամանակ, երբ ժողովուրդն ու իշխանությունը պայքարել է իրենց հայրենիքի պաշտպանության համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ