News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Իրանը արդեն երկար տարիներ իր կարմիր գծերը գծել է և բոլոր կողմերին պարբերաբար հիշեցնում է դրանց մասին՝ տարածքային ամբողջականության, սահմանների անփոփոփոխության, աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիության սկզբունքների մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստան–Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի ղեկավար Փույա Հոսսեինին:

Նրա խոսքով, Իրանը նաև մտահոգված է «Զանգեզուրի միջանցքի» հարցով. «Իրանը փորձեց «Զանգեզուրի միջանցքին» այլընտրանք ճանապարհ ստեղծել: Իհարկե, Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհ միշտ էլ եղել է, բայց հիմա խոսքը երկաթգծի և ավելի լավ ճանապարհների մասին է, և այդ ճանապարհները կլինեն Իրանի վերահսկողության տակ: Դրանով Իրանը մի քանի նպատակ է հետապնդում: Նախ չեզոքացնում է «Զանգեզուրի միջանցքը», այլընտրանք առաջարկելով: Երկրորդը, եթե Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը Իրանի վերահսկողության տակ է, Իրանը պահպանում է իր ազդեցությունը Ադրբեջանի և Թուրքիայի վրա, և Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում էլ ավելի է մեծանում: Դա նաեւ չեզոքացնում է հակառակորդի նկրտումներն ու նպատակները»,-ասաց  Հոսսեինին:

Նա նկատեց, որ Իրանը միշտ փորձել է անկախ քաղաքականություն վարել Հարավային Կովկասում. «Մինչև Արցախի պատերազմը Ռուսաստանի դերն էր մեծ Հարավային Կովկասում: Ուկրաինայի պատերազմից հետո ՌԴ դերը թուլացել է և Իրանի շահերը վտանգված են, և Իրանը փորձում է իրեն նոր ձեւով դիրքավորել տարածաշրջանում և ամրապնդել իր դիրքերը: Իրանի և Հայաստանի շահերը համընկնում են այդ հարցերում: Իրանը փորձում է չեզոքացնել բոլոր վտանգները, որոնք սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը»:

Փույա Հոսսեինին հայտարարեց, որ Իրանի քաղաքական ղեկավարների սեղանին բոլոր սցենարները գոյություն ունեն. «Իրանը եւ քաղաքական, եւ ռազմական մեսիջներ է ուղարկել բոլոր կողմերին՝ ներկայացնելով իր դիրքորոշումը: Վերջերս Իրանի նախագահը ռազմական շքերթի ժամանակ ընդգծեց, որ իր զինված ուժերը չեզոքացրել են «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը եւ թույլ չեն տվել աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխություն Հարավային Կովկասում: Սա ցույց է տալիս, որ Իրանը նաեւ ռազմական ուժով պատրաստ է պահպանել իր կարմիր գծերը:

Իհարկե, Իրանի դերը մեծ է Հարավային Կովկասում եւ թույլ չի տա, որ ռազմական գործողություններ տեղի ունենան, փորձում է բոլոր կողմերին սեղանի շուրջ հավաքել եւ թույլ չտա լարվածություն: Լարվածության մեծացմամբ շահագրգռված են Ադրբեջանը, Թուրքիան, ինչպես նաեւ նրանց հետուում կանգնած ուժերը: Իրանի գործունեությունն ուղղված է եղել նրան, որ չեզոքացնի ռազմական գործողությունների հնարավորությունները»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ