News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Վրաստանի Բոլնիսի շրջանի բնակիչը սափրել է կնոջ գլուխն ու կնոջը ծաղրող տեսանյութն ուղարկել իր ծանոթներին, գրել է տեղի aktual.ge պարբերականը։

Դեպքը տեղի է ունեցել Նախիդուրի գյուղում (Քվեմո-Քարթլի) տասն օր առաջ։

Ինչպես նշվել է, կնոջը ծաղրի են ենթարկել «դավաճանության հողի վրա»։ Կադրերը, որոնցում տղամարդը ֆիզիկապես եւ բառերով վիրավորում է իր 19-ամյա կնոջը, սոցցանցերում ստացել են տասնյակ մարդիկ։

Այն բանից հետո, երբ տեսանյութը վիրուսային է դարձել, ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Տղամարդուն ձերբակալել են ընտանեկան բռնության մեղադրանքով, նա այժմ սպասում է դատարանի որոշմանը, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ