News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ռազմածովային ուժերի էլիտար ստորաբաժանումները հունվարի 5-ին ներթափանցել են Սոմալիի ափերի մոտ առևանգված Լիբերիայի դրոշով նավ և փրկել անձնակազմի բոլոր 21 անդամներին, այդ թվում՝ 15 հնդիկների: Այս մասին հայտնում է «Time of India»-ն։

Դա տեղի է ունեցել՝ ի պատասխան հնչած աղետի ազդանշանի, ըստ որի՝ 5-6 զինված մարդ փորձում է առևանգել նավը, գրում է «Hindustan Times»-ը։

Հնդկաստանի ռազմածովային ուժերը կիրառել են ռազմանավ, ծովային պարեկային ինքնաթիռ, ուղղաթիռներ, հեռահար ինքնաթիռներ և «Predator MQ9B» անօդաչու սարքեր:

Նավը Բրազիլիայից բեռներ էր տեղափոխում Բահրեյն։

Ավելի վաղ Արաբական ծովում անվտանգությունն ապահովելու նպատակով Հնդկաստանն ավելի վաղ տեղակայել էր չորս կործանիչ, «Talwar» դասի պահակային ծառայության ռազմանավ և հրթիռային նավակներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ