News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Այսօր Միջազգային իրացական հարցերով ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում (Permanent Court of Arbitration) կայացած ընթացակարգային հարցերով հանդիպմանը՝ 2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի (Energy Charter Treaty – ECT) համաձայն նախաձեռնած արբիտրաժի շրջանակներում: Հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում:

Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է նշված արբիտրաժային վարույթի ընթացակարգային կանոնների վերջնականացումը, ինչպես նաև Արբիտրաժային վարույթի պատեհ փուլում պատրաստվում է ներկայացնել իր փաստարկներն ու ապացույցները Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ