News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 18
USD
479.05
EUR
519.43
RUB
7.57
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա` նոյեմբերի 1-ի հրամանագրերով Ալիկ Սարգսյանն ազատվել է Հայաստանի կառավարությանն առընթեր Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնից եւ նշանակվել Հայաuտանի նախագահի խորհրդական:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի այլ հրամանագրերով գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ:

Ստորե ներկայացնում ենք Վլադիմիր Գասպարյանի եւ Ալիկ Սարգսյանի կենսագրությունները:

ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ծնվել է 1958թ. սեպտեմբերի 9-ին  Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում:

1976-1978 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1982-1995թթ. ծառայել է ՆԳՆ (Ոստիկանության) համակարգում:

1989թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ քննչական բարձրագույն դպրոցը:

ՀՀ զինված ուժերում է 1997թ.-ից:

1997թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ:

2001թ. – ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:

2010թ. – ՀՀ Նախագահի հոկտեմբերի 2-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:

2011թ. – ՀՀ Նախագահի սեպտեմբերի 3-ի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:

2011թ.-– ՀՀ Նախագահի նոյեմբերի 1-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ:

Պարգեւատրվել է` «Մարշալ Բաղրամյան», «Արիության», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Համագործակցության ամրապնդման համար», «Անբասիր ծառայության համար» I եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով:

Ամուսնացած է, ունի 4 երեխա:

ԱԼԻԿ ՍԱՐԳՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ

 Ծնվել է 1957 թ. հունիսի 1-ին, Արտաշատի շրջանի Կանաչուտ գյուղում:

Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը եւ ՀՀ ներքին գործերի նախարարության միլիցիայի բարձրագույն դպրոցը` իրավաբանի որակավորմամբ:

1979-1980թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1982-1986թթ. աշխատել է Շահումյանի ՆԳԲ-ում, որպես անչափահասների գործերով տեսչության միլիցիայի տեղամասային տեսուչ, 1986-1991թթ.` Շահումյանի ՆԳԲ-ում, որպես քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, 1991-1992թթ.` Արտաշատի ՆԳԲ-ում, քրեական հետախուզության բաժանմունքում, որպես բաժանմունքի պետ, 1992-1993թթ.` Արտաշատի ՆԳԲ-ում, որպես պետի տեղակալ, 1993-1994թթ.` Էրեբունու ՆԳԲ-ում, որպես բաժնի պետ, 1994-1995թթ.` Երեւանի ՆԳՎ-ում, որպես պետի տեղակալ, 1995-1996թթ.` Երեւանի ՆԳՎ-ում, որպես վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, 1996-1997թթ. Երեւանի ՆԳՎ-ում, որպես վարչության պետի տեղակալ օպերատիվ գծով եւ քրեական հետախուզության բաժնի պետ, 1997-1999թթ.` Երեւանի ՆԳՎ-ում, որպես վարչության պետի տեղակալ օպերատիվ գծով, 1999-2000թթ.` Արարատի մարզային ՆԳՎ-ում, որպես վարչության պետ:

1998թ. շնորհվել է միլիցիայի գնդապետի կոչում:

ՀՀ նախագահի 2008թ. մայիսի 29-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ:

ՀՀ նախագահի 2008թ. մայիսի 29-ի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

ՀՀ նախագահի 2010թ. ապրիլի 10-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում:

ՀՀ նախագահի 2011թ. նոյեմբերի 1-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական:

Պարգեւատրվել է `

2005թ. Ազգերի համերաշխության համար մեդալով, 2006 թ. Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով, 2006 թ. ՀՀ նախագահի հրամանագրով` Անանիա Շիրակացու մեդալով, 2007 թ. Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից` Ներսես Շնորհալու մեդալով, 2007 թ. հունիսի 1-ին պետական կառավարման բնագավառում երկարամյա բարեխիղճ ու անբասիր աշխատանքային գործունեության համար պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

2008թ. պարգեւատրվել է Հասարակական կարգի ապահովման միջազգային կորպորացիայի գլխավոր կոմիսարի «Հասարակական կարգի ապահովման գործում մեծ հարգանքի» նշանով, 2010 թ.՝ Հասարակական անվտանգության միջազգային ոստիկանական կորպորացիայի գլխավոր կոմիսարի «Պատվո շքանշանով»:

2008թ. ՌԴ ՆԳ նախարարի հրամանով պարգեւատրվել է «Մարտական համագործակցության համար», 2009 թ.՝ «Զինվորական արիություն», 2010թ.՝ «Կառավարման գործունեությունում ունեցած վաստակի համար» մեդալներով: 2008-2010թթ. պարգեւատրվել է նաեւ Մոլդովայի, Ղրղզստանի, Բելառուսի հանրապետությունների ՆԳ նախարարությունների մեդալներով ու հուշամեդալներով:

16.04.2009թ. արժանացել է «ՀՀ անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից» պատվավոր կոչման, 03.06.2009 թ.՝ «ՀՀ ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչման:

Հայաստանի Հանրապետության, ԼՂՀ եւ այլ պետությունների ուժային կառույցների ղեկավարների կողմից պարգեւատրվել է մարտական զենքերով:

2000թ. մինչեւ նոր նշանակումը զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը:

Մի շարք գիտական հոդվածների եւ մենագրության հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու դուստր, չորս թոռնիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել