News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը


Այն պատճառներով, որ կործանվեց Արցախը, այդ նույն պատճառները առկա են նաեւ Հայաստանում, մի տարբերությամբ, Հայաստանը միջազգայնորեն ճանաչված պետություն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը:

«Խոսքը թե բանակի վիճակի մասին է, ի դեպ, Արցախի բանակն ավելի լավ վիճակում էր, թե տարածքային անհամաչափ զարգացվածությամբ, բնակչության անհամաչափ բաշխվածությամբ, թե տնտեսական որոշակի խնդիրների մասին է, թե պետական կառավարման ընթացակարգերում եղած տարբեր խնդիրների մասին է:

Եթե այդ խնդիրները չենք կարողանում լուծել, բանակ չենք կարողանում կառուցել, շատ ծանր ժամանակներ են մեզ սպասվում:

Ես չեմ տեսնում, որ ՊՆ-ում կամ Գլխավոր շտաբում կա այդ գիտակցումը, թե ինչպիսի բանակ պետք է ունենանք, ինչ խնդիրներ պետք է այն լուծի: Եվ չեմ տեսնում, որ կա քաղաքական կամք գտնել այն մարդկանց, որոնք այդ խնդիրների լուծումները տեսնում են եւ կարող են լուծումները տալ: Մարդիկ կուսակցական նեղ շրջանակից չեն կարողանում դուրս գալ, լուծումներ են գտնում կուսակցական նեղ մակարդակում, բնականաբար, չէն կարողանալու գտնել»,-ասաց նա:

Խնումյանի խոսքով, գոնե պետք է վերլուծեին պարտության պատճառները. «Խիստ կասկածում եմ, որ վերլուծել են: Արդյոք ԳՇ-ն վերլուծություն է իրականացրել պատերազմում պարտության պատճառների մասին: Ես տեղյակ եմ, որ որոշակի զեկույցներ կան, բայց դրանք մանկապատանեկան մակարդակի են, լուրջ վերլուծություններ չկան: Ինչպես պատերազմը կառավարվել է, երբ օրական տասնյակ կմ-ներ հեւիհեւ փախչող գեներալներին հերոսի կոչումներ էին տալիս, որ իբր նրանք առաջ են գնում, նույն ձեւով էլ վերլուծվել է պատերազմի պարտության պատճառները: Իրականում ԳՇ-ն կտրված է զորքերից, զորքերի ծառայությունից եւ շատ հաճախ տեղյակ չէ՝ ինչ է կատարվում: Ուռճացված կառույցներ են: Մի կորպուսի չափ անձնակազմ Երեւանում նստած  թուղթ է մրոտում առանց բանակի խնդիրներին ծանոթ լինելու»,- նկատեց Խանումյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ