News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ազատ գյուղում 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի գործով հինգ մեղադրյալներից երկուսը՝ զորամասի հրամանատարի տեղակալ Գոռ Աղեկյանը և հրշեջ ծառայության պետ Մառլեն Սարգսյանը, ինձ ՔԿՀ-ում գաղտնի հանդիպում են առաջարկել։ Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազատ գյուղում հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների ծնողների շահերը պաշտպանող փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նա դա աննախադեպ երեւույթ անվանեց. «Այս հանդիպումը շուտով կայացավ։ Զոհված զինծառայողների ծնողներին ներկայացրել եմ այս զրույցի մանրամասները, և մենք կհետևենք նրանց տրամադրած տեղեկատվության հետքերով։

Մառլեն Սարգսյանը ուշագրավ տեղեկություն է հայտնել, սակայն այն ենթակա է ստուգման։ Եվ եթե պարզվի, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա իշխանությունների ողջ վարկածը կփլուզվի, որից հետո անհրաժեշտ կլինի ուսադիրները հանել այս գործում ներգրավված բոլոր պատասխանատուներից»,- նշեց Նորիկյանը։

Նա կարծում է, որ նույնիսկ պաշտոնական վարկածի շրջանակներում օբյեկտիվ քննություն չի իրականացվել. «Եթե իշխանությունները պնդում են, որ տեղի ունեցածը հատկապես վտանգավոր առարկաներ և նյութեր օգտագործելիս անվտանգության կանոնների խախտման կամ ծառայողական անփութության հետևանք է, դա նշանակում է, որ ողբերգության անմիջական պատասխանատվությունը կրում են ներկայիս իշխանությունները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բանակում տիրող «բարդակի» համար»,- եզրափակեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով 15 զինծառայող է զոհվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Մի քանի օր, կամ մի ամիս դուրս չեկանք, ինչ-որ ձևով իրանց հերթական...
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Մենք եկել ենք այստեղ իրենց ժամանակ տալու. Եթե իրենցից մեկը կա, որ մտածում է...
«Հրդեհից 1 ամիս առաջ տեռորիստ էին բռնել Ազատ գյուղում». կացարանի հրդեհից զոհվածի պապիկ
Նրանք դժգոհ են գործի քննությունից։ Կարծում են, որ քննչական կոմիտեն պատշաճ չի...
Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանը կմնա կալանքի տակ․ դատարանն էլ ինքնաբացարկ չի հայտնի
Ամբաստանյալի պաշտպանն էլ առարկել է դատարանի հայտարարության դեմ՝ նշելով, որ դատարանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իր պաշտպանյալը ցանկացել է գալ, սակայն․․․
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալը ցուցմունք տվեց դատարանում
Որ շիշը ձեռքս էր, ուզում էի վառարանը վառել, այդ ժամանակ Լևոնը…
«Առաջին մեղավորը այժմ ներկայացել է որպես տուժող»․ Ազատ գյուղի հրդեհի գործով ամբաստանյալը դիմեց դատարանին
Նա պատմում է բաներ, որոնք․․․
Ամենաշատ