News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Պատվիրված սպանության մասնակցության համար դատապարտված   Քենեթ Սմիթը ընդամենը մի քանի քայլ էր հեռու իր մահապատժից, երբ  ներարկման մահաբեր խառնուրդը հայտնվեց երակ փնտրող անձնակազմի ձեռքում: 2022 թվականի նոյեմբերին մահապատժի այս փորձը հետաձգվեց այն բանից հետո, երբ ասեղը պատշաճ կերպով մտցնելու փորձերը ձախողվեցին, և Սմիթին հետ ուղարկեցին Ալաբամայի մահապատժի դատապարտվածների խուցը, հաղորդում է Popular Mechanics-ը:

2022-ին Սմիթի համար հարմար երակ չգտնելը ստիպեց Ալաբամային դիմել ազոտի գազին, մի մեթոդ, որն ավելացվել է նահանգի մահապատժի  ընթացակարգերին 2018-ին,  մահաբեր ներարկման դեղամիջոցների համազգային պակասի պատճառով: Ալաբաման միացել է   Օկլահոմային և Միսիսիպիին որպես երեք նահանգներից մեկը, որոնք դիտարկում են ազոտի հիպոքսիան որպես մահապատժի հնարավոր մեթոդ: Բայց այն երբեք չի օգտագործվել։

Ամեն ինչ կարող է փոխվել հունվարի 25-ին՝ Սմիթի երկրորդ մահապատժի փորձի օրը:

Սակայն, ոչ բոլորն են կարծում, որ ազոտը լավագույն գաղափարն է: «Մենք մտահոգված ենք, որ ազոտի հիպոքսիան կարող է հանգեցնել ցավալի և նվաստացուցիչ մահվան»,- ասվում է ՄԱԿ-ի փորձագետների խմբի հայտարարության մեջ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի ծրագրի ներկայացուցիչները, մասնավորապես, կարծում են, որ ազոտի հիպոքսիայի շարունակական օգտագործումը, հավանաբար, խախտում է խոշտանգումների արգելքը «տառապանք պատճառելու հնարավորության պատճառով»:

Սմիթը դատապարտվել է 1988 թվականին պատվիրված սպանություն կազմակերպելու համար, երբ նա և գործընկեր Ջոն Ֆորեսթ Փարքերը դանակահարել էին Էլիզաբեթ Սենեթին: Սենեթի ամուսինը՝ Չարլզ Սենեթը, վարձել էր Բիլի Գրեյ Ուիլյամս անունով մի մարդու՝ Էլիզաբեթին սպանելու համար, իսկ Ուիլյամսն իր հերթին Սմիթին և Փարքերին սպանության համար վճարել էր 1000-ական դոլար։ Սմիթը միակ մարդն է, որը կապ ունի այս իրադարձության հետ, և դեռ ողջ է. Էլիզաբեթը մահացավ հիվանդանոցում ստացած վնասվածքներից, Չարլզն ինքնասպան եղավ կնոջ մահից մեկ շաբաթ անց, Փարքերը մահապատժի ենթարկվեց մահաբեր ներարկումով 2010 թվականին հանցագործության մեջ իր դերի համար, իսկ Ուիլյամսը մահացավ բանտում 2020 թ.-ին։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ