News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Կիրակի օրը՝ հունվարի 21-ին, ամբողջ Ֆրանսիայով մեկ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել ներգաղթի մասին նոր օրենքի դեմ, հայտնում է France Info-ն։

CGT-ի տվյալներով՝ մոտ 160 քայլերթի մասնակցել է մոտ 150,000 մարդ, իսկ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, ընդհանուր առմամբ,  75,000 ցուցարարի մասին:

Բողոքի ակցիաների կազմակերպիչները դատապարտում են «մեր հանրապետության պատմության վտանգավոր շրջադարձային պահը» և քննադատում տեքստը, որը, նրանց կարծիքով, հարձակում է «հողի իրավունքի, ինչպես նաև Սահմանադրությամբ հռչակված հիմնական՝ աշխատանքի, կրթության, բնակության, առողջության և այլ իրավունքների վրա»:

Կիրակի առավոտյան մի քանի հարյուր մարդ է հավաքվել  Մեցում, հայտնում է AFP-ն։ Կանում արհմիությունները հայտարարել են, որ կիրակի առավոտյան հանրահավաքին մասնակցել է 1500-ից 2000 ցուցարար, մինչդեռ Լիլում երթի է դուրս եկել մոտ 2000 մարդ:

Ըստ France 3 Nouvelle-Aquitaine-ի՝ մի քանի հարյուր մարդ հավաքվել է Բայոնում, Լիմոժում, Սենտում և Նիորում։ Շաբաթ օրը մի քանի հարյուր ցուցարարներ, որոնք ըստ կազմակերպիչների գնահատվում են 3000-ից 4000-ի սահմաններում, քայլել են Թուլուզի փողոցներով:

Երեքշաբթի օրը Ֆրանսիայի խորհրդարանը ներգաղթի մասին օրենք էր ընդունել, որը ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենն անվանել է «գաղափարական հաղթանակ»:

Օրենքը տարբերակում է մտցնում «աշխատանքով ապահովված վիճակում գտնվող» ներգաղթյալների և չաշխատող ներգաղթյալների միջև, ինչով պայմանավորվում է, թե ինչ սոցիալական նպաստներ կարող են նրանք ստանալ և երբ։

Նպաստներ ստանալու համար, ինչպիսին են ընտանեկան նպաստները, ներգաղթյալները, որոնք չեն աշխատում, պետք է սպասեն 5 տարի, մինչև ստնան դրա իրավունքը, ի տարբերություն աշխատող ներգաղթյալների համար սահմանված 30 ամսվա:

Այս սահմանափակումները չեն տարածվում օտարերկրացի ուսանողների, փախստականների կամ կացության թույլտվություն ունեցողների վրա:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ