News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը


Անձնական կյանք գոյություն չունի, քանի ընդհանրական եւ համատարած դժբախտություն կա: Այս մասին կիրակնօրյա իր քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը: 

«Մարդիկ կընդունեն դա, թե չեն ընդունի, ոչ մի բան դրանից չի փոխվում, ավելի լավ է ընդունեն եւ փոխեն, քան թե չընդունեն եւ մնան այդ ստամտության փլատակների տակ: Օրերից մի օր արթնանալու է մարդը եւ տեսնի այն փլատակները, որոնց վրա ինքը թագավորում է, կամ որոնք իր վրա են թագավորում»,- ասում է նա: 

 Տավուշի թեմի առաջնորդը ասում է, որ ատ ժամանակ մարդիկ խուսափում են ճշմարտությունը ասելուց, մտածելով, որ պետք է չէ խառնվել, պետք է գլուխը կախ ապրել, «մի փոր հաց վաստակել»:

«Մեր ժամանակներն էլ, որի մեջ ապրում ենք, կարող ենք կոչել կեղծիքի եւ ստիի թագավորության ժամանակներ: Եւ սոցիալական ցանցերում էլ ենք տեսնում, որ մարդիկ իրենց երեսները հանել են եւ քաջալերվում է այւդպես հանդես գալը, քաջալերվում են, փող են ստանում դրա համար, վճարվում են, որ իրենք անգույն, անդեմ, անսեռ,անբան, վնասող, քայքայող, հայհոյող, որոնց նպատակը մեկ բան է ամբարիշության մեջ խորանալ: Այդպես է մարդուն կտրել ինքնությունից, իր սեփական դեմքով հանդես գալուց եւ դարձնել կեղծ գոյակցություն: Ելքը մեկն է՝ չվախենալ ճշմարտության մասին խոսելուց, չթաքնվել այլ բաների հետեւում, եւ խոսել այդ ճշմարտության մասին, չդադարել խոսել դրանից, չթաքնվել այլ բաների հետեւում եւ սա միակ ճանապարհն է թե անձնական, թե հավաքական հաղթանակի: Ես ասել եմ՝ մեզ հաղթանակ է անհրաժեշտ, բոլոր շերտերով, բոլոր իմաստներով, ազատագրվել է անհրաժեշտ, չարիքը մերժել է պետք եւ չարիքի ձեռքը բռնել է պետք»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ