News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայում տեղացի աղջիկներից բաղկացած հանցախումբը թալանել է ռուսալեզու բնակիչների ավելի քան 50 բնակարան, հայտնում է SHOT Telegram ալիքը։

Նշվում է, որ հանցախումբը գործել է Մերսին քաղաքում։ Գողերը տներից տարել են գումար և զարդեր, վնասը գերազանցել է մեկուկես միլիոն դոլարը։

Տուժածներից մեկի խոսքով, Մերսինում գողությունները սկսվել են անցյալ տարվա մայիսից։ Հանցագործները հետևել են իրենց զոհերին, իսկ երբ նրանք դուրս են եկել տնից, ագռավուկով բացել են դռները և տարել զարդեր ու գումար։ Տուժողը պնդում է, որ գողությունները կատարվել են անձնակազմի անդամների հովանավորությամբ, որոնք աշխատում են բնակելի համալիրներում. դրանք կոչվում են կապաջիներ։

Աղբյուրը նշում է, որ գողերը շատ լկտի են գործում՝ թակում են դուռը և, եթե ոչ ոք չի բացում, ներս են մտնում և գողանում թանկարժեք իրերը։ Եղել են դեպքեր, երբ բնակիչները չեն լսել  թակոցը, անհայտ անձինք ներխուժել են նրանց տուն և անմիջապես փախել հանցագործության վայրից։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկական նարկոկարտելի առաջնորդ Սինալոան և Էլ Չապոյի որդին ձերբակալվել են Տեխասում
Երկուսն էլ ձերբակալվել են Տեխասի մասնավոր օդանավակայաններից մեկում, հաղորդում են ամերիկյան...
Բաքվում 57-ամյա կնոջը դանակահարել է հարազատ որդին
Սպանությունը եղել է միտումնավոր...
Rolls-Royce-ի և BMW-ի դիզայներին սպանել են առանձնատանը՝ նրա մեքենան փախցնելու փորձի պահին
Քեմերոնի կնոջը՝ նկարչուհի և դիզայներ Վերենա Կլոոսին հաջողվել է փախչել ամուսնուն սպանած հանցագործից...
Սերբական հատուկ ջոկատայինները վնասազերծել են ամուսնական զույգի 89-ամյա մարդասպանին
Հակառակ բանակցելու փորձերին, արցունքաբեր գազի և խլացուցիչ նռնակների կիրառմանը, տղամարդը հրաժարվել է հանձնվել...
Ալաբամայում ավտոմեքենայի գնդակոծման հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ երեխա
Մեքենայում գտնվող տղամարդը, կինը և փոքրիկ երեխան հրազենային վնասվածքներ են ստացել և տեղում մահացել
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ամենաշատ