News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ թեև կարծում է, որ «Գազայում տառապանքը» պետք է ավարտվի, սակայն հրադադարի կոչը «պարոն Պուտինի ուղերձն է»։

«Չմոլորվեք։ Այս ամենը կապված է այն ամենի հետ, ինչ նա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը – խմբ.) կցանկանար տեսնել։ Նույնը վերաբերում է Ուկրաինային։ Ամեն ինչ կապված է Պուտինի ուղերձի հետ»,- ասել է Փելոսին։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակի կարծիքով, պաղեստինամետ որոշ գործողություններ ինքնաբուխ և անկեղծ են, սակայն դրանցից մի քանիսը «կապված են Ռուսաստանի հետ»։

Փելոսին ասել է, որ մտադիր է խնդրել ՀԴԲ-ին ուսումնասիրել այդ հարցը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ