Գերմանիայում 23 պետական համալսարանական կլնիկաների բժիշկները հունվարի 30-ին գործադուլ են հայտարարել այն բանից հետո, երբ իրենց հաստատությունների ղեկավարները եւ արհմիութենական առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հավաքական բանակցությունների ընթացքում։ Այս մասին տեղեկացրել է «Немецкая волна»-ն։
Մի քանի հազար բժիշկներ որոշել են հանրահավաք կազմակերպել հյուսիսգերմանական Հաննովեր քաղաքում, որպեսզի պահանջեն աշխատավարձի բարձրացում եւ ռոտացիոն հերթափոխների սահմանափակում, որոնք չնորմավորված աշխատանքային ժամի են հանգեցնում։
Բժիշկների Marburger Bund արհմիությունը պահանջում է 12,5 տոկոսով բարձրացնել աշխատավարձը, ինչպես նաեւ մշտական գիշերային, հանգստյան եւ տոնական օրերի հերթափոխների ավելի բարձր բոնուսներ համալսարանական կլինիկաների ավելի քան 20 հազար բժիշկների համար, որոնք ֆինանսավորվում են Գերմանիայի 16 դաշնային երկրամասերից։
Ավելի ցածր աշխատավարձը եւ ավելի երկար աշխատանքային օրը այդ հաստատություններում, այլ բուժհաստատությունների համեմատ, դժվարացնում են կրտսեր անձնակազմի վարձակալության հարցը, նշել են արհմիությունում։