News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունվարի 31-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում 60-ամյա Էդվարդ Մելիքսեթյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մ գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորում, հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն  նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Ֆոտոլրագրողը դեպքի վայրից հայտնում է, որ հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ