News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ձայնը նմանակող ռոբոտային սարքը, որի միջոցով փորձ է արվել մարդկանց հետ պահել Նյու Հեմփշիրի նախնական ընտրություններում գործող նախագահի օգտին քվեարկելուց, հայտնաբերվել է Տեխասի Life ընկերությունում, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է նահանգի գլխավոր դատախազ Ջոն Ֆորմելան։

Նա տեղեկացրել է, որ Ուոլթեր Մոնքի ղեկավարած ընկերությանը գրություն է ուղարկվել վերջինի գործունեությունը կասեցնելու մասին, և այժմ հետաքննություն է իրականացվում։

Ֆորմելան նաև հայտնել է, որ հազարավոր դեմոկրատ ընտրողների ձայնային հաղորդագրությունն ուղարկվել է հունվարի 21-ին, և դեպքը հետաքննվում է որպես քվեարկությանը խոչընդոտելու փորձ:

Նահանգային դատախազը հավելել է, որ ռոբոտային սարքը հայտնաբերելու համար օգտագործվել է լուսածրման հետադարձ տեխնոլոգիա, և պարզվել է, որ ձայնային ծառայության սկզբնական մատակարարը եղել է Lingo Telecom-ը, որը Տեխասում գործող ծառայություններ մատուցող է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ