News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի ազգային պաշտպանության ակադեմիան մշակել է 240 միլիմետր տրամագծով նոր կառավարվող արկ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) համար։ Այս մասին տեղեկացրել է Կորեային Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Նշվել է, որ փետրվարի 11-ին կատարվել են նոր զինամթերքների հաջող փորձարկումներ՝ գնահատելու համար նրանց հետագծի կառավարման հնարավորությունները եւ այլ պարամետրեր։

«240 միլիմետր տրամագծով կառավարվող  ռեակտիվ արկի մշակումը որակապես կփոխի մեր բանակի ռեակտիվ արկերի հհնարավորությունները»,- նշվել է գործակալության հաղորդման մեջ։

Հյուսիսային Կորեան վերջին ժամանակներս ակտիվորեն ստեղծում է նոր սպառազինություններ, այդ թվում ՀԿՌՀ-ներ։ Անցած տարի Կորեայի ժողովրդական բանակն ստացավ 600 միլիմետր տրամագծով ՀԿՌՀ համալիրներ, հայտնել են Փհենյանում, դրանք կարող են օգտագործվել տակտիկական միջուկային զենքի արձակման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ