News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

2023 թվականի հոկտեմբերից ի վեր ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված 50 լցանավերից երկու տասնյակը դադարեցրել են ռուսական նավթի փոխադրումը, գրում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ սահմանափակումների ներդրումից հետո նավթը բեռնվել է ընդամենը 18 լցանավի վրա։ Պատժամիջոցների կիրառման պահին մեկ այլ նավ արդեն բեռ էր տեղափոխում: Մնացած լցանավերը ներկայումս անգործության են մատնված: Միաժամանակ, նշում է գործակալությունը, յոթ լցանավ անգործության են մատնվել նույնիսկ նախքան պատժամիջոցների ցանկում ընդգրկվելը։

Վերջին երկու ամսվա ընթացքում, գրում է Bloomberg-ը, 14 լցանավերը, որոնք Sokol նավթը տեղափոխել են Հնդկաստան, չեն հասել իրենց նպատակակետերին՝ գրեթե կեսը շրջվել է: Սակայն դրանցից միայն երեք նավ է ենթարկվել պատժամիջոցների։

Ինչպես նշում է Bloomberg-ը, ռուսական նավթի առևտրի վրա սահմանված սահմանափակումների ազդեցությունը դժվար է գնահատել, այդ թվում՝ այս առևտրի «գաղտնի բնույթի» պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ