News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրումից հետո արքայազն Հարիի և Մեգան Մարքլի երեխաներին սկսեցին կոչել Արչի և Լիլիբեթ Սասեքս։ Դա պայմանավորված է նրանով, որ Հարրին և Մեգանը կրում են Սասեքսի դուքս և դքսուհի տիտղոսները։ Մինչ թագադրումը, նրանց երեխաները կրում էին Մաունթբատեն-Վինձոր թագավորական ազգանունը։ Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Բրիտանական թագավորական ընտանիքի անդամները հաճախ օգտագործում են կեղծ անուններ: Մասնավորապես, երբ արքայազն Հարին ծառայում էր բանակում, նա օգտագործում էր Ուելս ազգանունը՝ կապված իր հոր՝ Ուելսի արքայազն տիտղոսի հետ։

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը երկու երեխա ունեն. Նրանց ավագ որդին՝ Արչի Հարիսոնը, ծնվել է 2019թ.: 2021 թվականին բրիտանական թագավորական ընտանիքի անդամի պարտականություններից հրաժարվելուց և ԱՄՆ տեղափոխվելուց հետո ծնվել է նրանց դուստրը՝ Լիլիբեթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ