News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքական խոշոր բանկերից մեկը՝  «Denizbank»-ը, պահանջել է ռուսաստանցի հաճախորդներից հաստատել Թուրքիայում իրենց բնակությունը և կացության թույլտվության առկայությունը: Այս մասին հայտնում է РБК-ն։

Նշվում է, որ ֆինանսական կազմակերպությունը զանգվածաբար նամակներ է ուղարկել՝ խնդրելով շտապ տրամադրել կացության թույլտվության առկայությունը հաստատող փաստաթղթեր։

Ծանուցման մեջ նշվում է, որ բանկում նշված չէ բաժանորդների՝ Թուրքիայում բնակության հասցեն, ուստի խնդրում են էլեկտրոնային փոստով շտապ ուղարկել բնակվելու թույլտվության և բնակության վայրում գրանցումը հաստատող փաստաթուղթ կամ անձամբ դրանք ներկայացնել բանկի մասնաճյուղերից մեկը:

Թուրքական բանկի կենտրոնական գրասենյակը, սակայն, չի պարզաբանել՝ ինչու է հավաքագրում այս տվյալները։ Պաշտոնական տեղեկատվություն առկա չէ նաև կացության թույլտվության բացակայության դեպքում հաշիվների հնարավոր փակման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ