News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

«Sugarcrete» կոչվող անսովոր նյութը արժանացել է «Climate Positive Awards» մրցանակի՝ արտանետումների նվազեցման և նյութերի վերաօգտագործման գործում ունեցած ներդրման համար: Տեխնոլոգիան ստեղծվել է Արևելյան Լոնդոնի համալսարանի և բրիտանական «Tate & Lyle Sugars» ընկերության գիտնականների կողմից։ Միակ նմանությունը, ոնր այս նյութն ունի դասական բետոնի հետ,  որպես շինանյութ օգտագործելու եղանակն է, հայտնում է «Techkult»-ը։

Շաքարբետոնի արտադրության համար օգտագործվում են շաքարեղեգի վերամշակման թափոնները, ինչից էլ ի հայտ է եկել նյութի անվանումը։ Նախկինում բագասը համարվում էր աղբ, քանի որ եղեգի մշակման ժամանակ դրանից արդյունահանվում է օգտակար զանգվածը՝ թողնելով միայն կոշտ մանրաթելեր։ Այնուամենայնիվ, եթե դրանք խառնեք կապող նյութերի հետ, սեղմեք և թողնեք՝ չորանան, կստանաք կավե աղյուսի կամ բետոնե բլոկի նման առարկա:

Շաքարբետոնը հինգ անգամ ավելի քիչ է կշռում, քան սովորական բետոնը և հինգ անգամ ավելի արագ է կարծրանում: Դրա արտադրության դեպքում սովորական բետոնի արտադրության ժամանակ արտանետվող ածխածնի ծավալի միայն 20%-ն է արտանետվում։ Բազմահարկ շենքերի շինարարության համար այս նյութն այնքան էլ հարմար չէ, այն առավել կիրառելի է գոմերի, կոմունալ սենյակների և այլ թեթև շինություններ կառուցելու համար։ Այն երկրներում, որտեղ եղեգից շաքար են արտադրում, շինարարական պահանջները շատ ավելի մեղմ են, իսկ բնակարանների կարիքը քիչ չէ, քան մյուսներում, ուստի այս տեխնոլոգիան կօգնի հեշտությամբ լուծել աղքատների բնակարանային խնդիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ