News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ:

Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են NEWS.am-ին, որ կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում և Բալկաններում առկա իրավիճակի ու տեղի ունեցող գործընթացների, անվտանգության ու կայունության ապահովման շուրջ:

Կոսովոյի վարչապետն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին` վերջին տարիների իրադարաձությունների համատեքստում` նշելով, որ պատմականորեն երկու ժողովուրդներն անցնում են դժվարին ժամանակաշրջանով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել բազմաոլորտ փոխգործակցությանը, ինչպես նաև միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ