News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Հերպետոլոգները Կուդրեմուկխ լեռնաշղթայի նախալեռներում ուսումնասիրում էին նեղգլուխ գորտերի, երբ տեսան երկկենցաղներից մեկին՝ կողքի տարօրինակ ուռուցքով։ Գիտնականները ապշահար եղան, երբ հասկացան, որ դա բարակ ոտքով սունկ էր՝ կոկիկ մոխրագույն գլխարկով: Եվ այն աճում էր անմիջապես կենդանի գորտի մարմնից: Բացահայտման հեղինակները «համակեցության» այս արտասովոր դեպքը նկարագրել են  Reptiles & Amphibians ամսագրում: Գտածոյի քննարկմանը միացել են բնապահպաններն ու սնկաբանները։

Հնդիկ հետազոտողները պատմել են, որ այս փոքրիկ, ոսկեգույն մեջքով նեղգլուխ Ռաո գորտը (Indosylvirana intermedia)  40 ազգակիցների հետ հայտնաբերվել է ճանապարհի եզրին, անձրևից գոյացած ջրափոսում:

«Ճյուղին նստած մի առանձնյակ ակնհայտ ուռուցք ուներ ձախ կողքին: Ավելի ուշադիր զննելուց հետո պարզ երևում է, որ դրա կողքից սունկ է աճում։ Մեր տեղեկություններով, կենդանի գորտի կողքից աճող սունկ  երբեք չի արձանագրվել»,- գրում են հեղինակները զեկույցում:

«Ենթադրում եմ, որ սա միկենայի զուտ մակերեսային մաշկային վարակ է: Դրանք կարող են երկար ժամանակ պահպանվել, ինչպես մարդկանց մաշկի սնկային վարակների մեծ մասը»,- ասել է գիտնականներից մեկը՝ Քրիստոֆեր Բուգե Հարդերը:

Նրա գործընկեր Թոմաս Հորթոնը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ գորտի մաշկի վրա  դիսթրեսի, որևէ տառապանքի կամ մաշկային հիվանդության ակնհայտ նշաններ չեն եղել, օրինակ՝ մաշկի գույնի փոփոխություն կամ սնկից սպիտակ թելերի տարածում։ Նրա կարծիքով, փոքրիկ սունկը, պարզապես,   իր համար «հենակետ» է գտել, որտեղ էլ ապահով աճել է։

Միկենային ընտանիքի սնկերի նախկին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք կարող են աճել ոչ միայն մեռած հյուսվածքներում, այլև, օրինակ, կենդանի բույսերի արմատներում։ Կենդանի էակի մարմնի հետ կապված այս նոր օրինակը ցույց է տալիս, որ այս սնկերի տեսակները հիանալի հարմարվում են: Սնկաբանները, սակայն, պնդում են, որ քիչ հավանական է, որ սունկը  նույնկերպ կարողանա աճել մարդու վրա:

Սնկի տիրոջը լաբորատորիա չեն տարել, գիտնականները նրան թողել են բնական միջավայրում, ուստի նրա հետագա ճակատագիրն անհայտ է։ Բնապահպանները ենթադրում են, որ այն կարող է նոր դեր խաղալ իր էկոհամակարգում՝ ցատկերի ժամանակ դառնալով սնկային սպորների տարածող։

Նախկինում սնկաբանները նկարագրել էին զոմբի սունկ, որը դանդաղորեն զմռսում էր իր զոհերին:



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ