News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Վերջին շրջանում ՀՀ իշխանությունները քննարկում են Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, սա շատ ավելի վտանգավոր է, քան անկլավների հարցը, քան նույնիսկ միջանցքի հարցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը:

«Հաշվի առնելով այն ազդակները, որ գալիս են իշխանական, իշխանամերձ շրջանակներից, մենք հասկանում ենք մի պարզ բան. Սահմանադրության փոփոխությունների նախագծի մեջ կարող է դրույթ լինել առ այն, որ Հայաստանն այլեւս չեզոք երկիր է, մենք ապադաշինքային պետություն ենք եւ ՀՀ տարածքում օտարերկրյա ռազմական ուժեր չեն կարող լինել: Դա առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս բոլոր գործողությունների վերջնանպատակը, այդ թվում Արցախը հանձնելը, Ռուսաստանը տարածաշրջանից հանելն էր: Բայց մեզ համար դա ֆիզիկապես վտանգ է ներկայացնելու, որովհետեւ այն ռազմաքաղաքական հովանոցը, որ երկար տարիներ մեր տարածքային ամբողջականությունն էր ապահովում, ոչնչացվելու է: Սա շատ ավելի կարեւոր հարց է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, որովհետեւ իրենք ուզում են ստանալ ամբողջական Հայաստանը, ոչ թե առանձին վերցրած միջանցքը»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով, Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են հասնել նրան, որ ՀՀ Սահմանադրությամբ ֆիքսվի, որ Հայաստանը այլեւս ռազմաքաղաքական հովանոց չունի, Հայաստանն աշխարհաքաղաքական առումով որբ է, ինքը դաշնակիցներ չունի, ՀՀ տարածքում չկան ուժեր, որոնք կարող են ինչ-որ կերպ աջակցել Հայաստանին:

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում հակառուսականությունը շատ վտանգավոր կետի է հասնում, շիզոֆրենիայի ենք հասնում: Մասնավորապես, մոտակա օրերին նախատեսված է սահմանապահ ծառայության գլխավոր շենքի դիմաց ակցիա իրականացնել: Այդ ակցիայի կազմակերպիչները իշխանությունների հետ ձեռք-ձեռքի տված նույն օրակարգն են սպասարկում»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ