News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ՌԾՈւ-ին կից առեւտրային ծովային փոխադրումների համակարգման կենտրոնը (United Kingdom Maritime Trade Operations, UKMTO) տեղեկացրել  է անօդաչուների ակտիվության մասին Եմենի ափերի մոտ։

«UKMTO-ն տեղեկություններ է ստացել Հոդեյդայից (Եմեն) 40 ծովային մղոն (մոտ 74 կիլոմետր) արեւմուտք անօդաչու թռչող սարքերի ակտիվության մասին։ Նավերին խորհուրդ է տրվում տեղեկացնել UKMTO-ին անօդաչուների ցանկացած ակտիվության մասին եւ հետեւել զինամթերքների վերաբերյալ հրահանգներին»,- նշվել է X-ում կենտրոնի էջում հրապարակված տեղեկությունում։

Գազայի հատվածում իրավիճակի թեժացումից հետո Եմենի «Անսար-Ալլահ» (հութիներ) խռովարար շարժումը հայտարարել է, որ հարվածներ է հասցնելու Իսրայելի տարածքին եւ թույլ չի տալու նրա հետ կապված նավերին անցնել Կարմիր ծովի ջրերով եւ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով, քանի դեռ գործողությունը պաղեստինյան անկլավում չի դադարեցվել։ Անցած տարվա նոյեմբերի կեսից հութիները գրոհել են տասնյակ քաղաքացիական նավեր Կարմիր ծովում եւ Ադենի ծոցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ