News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողների նախաձեռնած  ակցիայի շրջանակում հավաքվեց ավելի քան 500 նոր ռուսալեզու գիրք կրթական կենտրոնների համար։ Նախաձեռնությունը նվիրված էր փետրվարի 19-ին` հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, որը Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:

Գրքերը նախատեսված են դպրոցական տարիքի երեխաների համար և բազմաժանր են՝ գեղարվեստական, արկածային, ուսուցողական գրականություն, հեքիաթներ և մանկական հանրագիտարաններ։

Ընկերության աշխատողների նախաձեռնության շրջանակում հավաքված գրքերն այս տարի փոխանցվեցին Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնին (Հայաստանում Ռուսական տուն)։

Ինչպես նշեց Հայաստանում Ռուսական տան ռուսաց լեզվի գծով նախագծերի և կրթական ծրագրերի համակարգող Այգուլ Շամսուտդինովան՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է։

«Այսօր իսկական տոն է։ Մենք ստացել ենք մեծ քանակով գրքեր, և այս նախաձեռնությունը շատ կարևոր է, քանի որ մենք աշխատում ենք կրթական կենտրոնների հետ և գիտենք, թե որքան օրակարգային է գրականության խնդիրը, գրքերի կարիք իսկապես կա։ Յուրաքանչյուր տարի Հայաստանում Ռուսական տունը գրքեր է տրամադրում կրթական հաստատություններին, և շատ հաճելի է, որ այսօր այս հարցում մեզ աջակցում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը և այս հիանալի գրքերը կհամալրեն տարբեր գրադարաններ», - ասաց Ա․ Շամսուտդինովան։

Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայության համակարգող Ելենա Շուվաևայի խոսքով, գրքերը փոխանցվելու են Ռուսական տան Գյումրու մասնաճյուղին, Վանաձորի, Կապանի և Իջևանի կոնտակտային կենտրոններին, իսկ իջևանյան կենտրոնը գրքերը կտրամադրի Տավուշի մարզի համայնքային գրադարաններին։

Հայաստանում Ռուսական տան նախաձեռնությամբ գրքերի մի մասը փոխանցվեց Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանին, և խորհրդանշական էր, որ այստեղ փետրվարի 20-ին տեղի ունեցավ գրադարանի բացման արարողությունը։

Իսկ գրադարանի առաջին այցելուները և ընթերցողները Աբովյանի թիվ 7 դպրոցի աշակերտներ էին։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան գրքերին և կազմակերպեցին ինքնաբուխ փոքրիկ ներկայացում՝ ընթերցելով իրենց սիրված բանաստեղծությունները հայերեն և ռուսերեն լեզուներով։

A60I8534.JPG (200 KB)

A60I8556.JPG (201 KB)

A60I8720.JPG (206 KB)

A60I8736.JPG (210 KB)

A60I8763.JPG (209 KB)

IMG_5542 32 Edited.jpg (172 KB)

IMG_5575 37 Edited.jpg (198 KB)

IMG_5591 38 Edited.jpg (191 KB)

IMG_5597 39 Edited.jpg (202 KB)

IMG_5607 42 Edited.jpg (147 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ